Բուդաղյանների փաստաբանը կբողոքարկի Վերաքննիչի որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարան:

Այս մասին Armlur.amին հայտնեց փաստաբան Ալումյանը:

Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքն ընդդեմ Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման: Որոշման համաձայն` փաստաբան Ալումյանի բողոքների քննությունը կասեցվել է մինչև քրեական գործի բոլոր նյութերը կտրամադրվեն դատարանին:

Հ. Ալումյանը առաջին ատյանի դատարան էր բողոքարկել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և նրա թիկնապահի՝ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը: Նախաքննական մարմինը գտել էր, որ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողությունները համապատասխանում են անհարժեշտ պաշտպանության հատկանիշներին: 

Տաթև Հարությունյան




Լրահոս