Armenian text to speach

ՀՀ-ում կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվել 2024 թվականի սեպտեմբեր ամսից․ ՀՎԿԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է․
«ՀՀ-ում կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվել 2024 թվականի սեպտեմբեր ամսից:
Պլանային պատվաստումներում բարձր ընդգրկվածությունը, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումով իրականացված պատվաստումները նպաստեցին իրավիճակի կայունացմանը։
Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է։
Այն փոխանցվում է մարդուց մարդուն օդակաթիլային ճանապարհով։
Կարմրուկով վարակված մեկ անձը կարող է վարակել 10 չպատվաստված մարդուց 9-ին՝ սերտ շփման ժամանակ:
Գաղտնի շրջանի տևողությունը 7-23 օր է, միջինը 10-14 օր։
Կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է:
Հայաստանի Հանրապետությունում Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսվում է երկու դեղաչափ»։



Լրահոս