Armenian text to speach

Կասկադի մշակութային հանգույցի նախագծի իրականացման գործընթացը մեկնարկում է․ Ավինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրում է․

«Սիրելի երևանցիներ,
Մոտ մեկ տարի առաջ մենք մեկնարկեցինք
«Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման գործընթացը։
Այդ ժամանակ շատերը անկեղծորեն կասկածում էին, որ Կասկադի գործընթացը երբևէ հնարավոր կլինի հասցնել վերջնակետին։
Այսօր մենք իրականացնում ենք մի ծրագիր, որը տասնամյակներով փակուղու մեջ էր։
Կասկադի գործընթացի մեկնարկը փաստացի փաստում է, որ պետությունը, համայնքը և մասնավոր հատվածը կարող են գործել որպես մեկ ամբողջություն՝ երկարաժամկետ արդյունքի համար։
Գրեթե մեկ տարի անց մենք առաջին անգամ կանգնած ենք մի կետի առաջ, որտեղ կարող ենք պաշտոնապես հայտարարել՝ Կասկադի մշակութային հանգույցի նախագծի իրականացման գործընթացը մեկնարկում է։
Շնորհակալություն եմ հայտնում Կառավարության մեր գործընկերներին, հատկապես ԿԳՄՍ նախարարությանը, GTB Holdings–ի գործընկերներին, ճարտարապետական համայնքին բոլոր քննարկումների, մասնագիտական դիտարկումների համար։
Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում Ջիմ Թորոսյանի և Սարգիս Գուրզադյանի ընտանիքներին աջակցության համար, իսկ պարոն Ասլան Մխիթարյանին մասնակցության, խորհրդատվության և կառուցողական ներգրավվածության համար։
Շնորհակալություն պարոն Վիլմոտին։
Պարոն Վիլմոտը ոչ միայն միջազգային մակարդակի ճարտարապետ է, այլ մասնագետ, որը մեծ հարգանքով է մոտենում քաղաքի պատմությանը, Ջիմ Թորոսյանի ստեղծած սկզբնական գաղափարին և Երևանի յուրահատուկ կերպարին։
Շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին, ում աշխատանքի շնորհիվ այսօր այստեղ ենք:
Եվ շատ կարևոր է ասել՝ ինչ է տալու այս նախագիծը երևանցիներին. այն բերելու է քաղաքային կյանքին նոր բովանդակություն՝ մշակութային միջոցառումներով, հանրային բաց տարածքներով, տեղծվելու է բարելավված միջավայր՝ վերականգնված լանջերով, կանաչապատված տարածքներով։ Կասկադը դառնալու է լիարժեք մշակութային հանգույց»։




Լրահոս