Armenian text to speach

Կոտայքի մարզում «Kia»-ն կողաշրջվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 35-ամյա Նարեկ Մ․-ն իր վարած Kia Rio մակնիշի ավտոմեքենայով Աբովյան–Արամուս ավտոճանապարհին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ժողովրդին հայտնի «կանանց գաղութ»-ի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր բուժօգնություն են ցուցաբերել ուղևորին, ով վարորդի հարազատ եղբայրն է, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության՝ եղել է սթափ։




Լրահոս