2025 թվականի նոյեմբերի 28-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 17 սանտիմետրով։
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ 2025 թվականի նոյեմբերի 28-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 26 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված նիշի դիմաց։
2025 թվականի անցած 11 ամսվա ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է հոսել 114 միլիոն 84 հազար խմ ջուր։ Իսկ այս տարվա հունիս-սեպտեմբեր ամիսներին ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 180 միլիոն 965 հազար խմ ջուր։
Սեւանա լճի մակարդակը, 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է մնում 22, իսկ 2024 թվականի հունվարի 3-ի համեմատ՝ 35 սանտիմետրով։
Ինչպես հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 50 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 30 սանտիմետր եւ 2024 թվականի հունվարի 3-ին արձանագրված 1900 մետր 17 սանտիմետր նիշերի դիմաց։
2024 թվականի հունվարից մինչեւ 2024 թվականի հոկտեմբերի 1-ը Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 178 միլիոն 866 հազար խորանարդ մետր ջուր։ Ոռոգման նպատակով Հրազդանի հունով Սեւանա լճից հունիս-սեպտեմբերին բաց է թողնվել 131 միլիոն 38 հազար խորանարդ մետր ջուր։
Սեւանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիս-հոկտեմբեր ամիսներին ոռոգման նպատակներով Սեւանա լճից Հրազդանի հունով բաց է թողնվել 180 միլիոն 965 հազար խորանարդ մետր ջուր։ Իսկ այս տարվա հունվարից մինչ նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է բաց թողնվել 108 միլիոն 140 հազար խորանարդ մետր ջուր։
Արփա-Սեւան ջրատարով 2025 թվականի հունվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434 մլն.մա, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հունվարի 12-ը ներառյալ՝ 0.744 մլն.մա:
Սեւանա լիճ թափվող գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն նկատվել։
Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


















































































