
Այսօր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում միմյանց կհանդիպեն Մադրիդի «Ռեալն» ու Մյունխենի «Բավարիան»:
William hill հայտնի բուքմեյքերական կենտրոնը հանդիպման ֆավորիտ է համարում դաշտի տերերին. նրանց հաղթանակի հնարավորությունը գնահատվում է 2.50 գործակցով, «Բավարիայի» հաղթանակի հնարավորությունն ունի 2.75 գործակիցը, ոչ-ոքին` 3.30:
Նշենք, որ հանդիպումը տեղի կունենա «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում Երևանի ժամանակով 22:45-ին: