Armenian text to speach

ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լուսանկարը՝ «Արմենպրես» լրատվական կայքից

 

Այս հետաքրքիր կազմով գիրքը վերնագրված է «Իմ սեր, Ավետիք…»:

Ժողովածուն, որը լույս է տեսել մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի 150-ամյակի առթիվ, ընդգրկում է հեղինակի  սիրային նամակները, գրքի հերոսուհիներին նվիրված բանաստեղծությունները, սիրո մասին հեղինակի աֆորիզմները։

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ցանկանում եմ, որ տղաներս միասին ծառայեն միեւնույն զորամասում. ու՞մ դիմել եւ ի՞նչ անել:

Ռիմա Մելքոնյան (50 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ օրենսդրությունը հնարավորություն է ընձեռնում երկու եղբայրներին ծառայելու միեւնույն զորամասում միմյանց հետ։ Այս մոտեցումը հնարավորություն է ընձեռում երկու եղբայրներին ծառայության ընթացքում լինել միմյանց կողքի, որն է՛լ ավելի է ամրապնդում եղբայրների կողմից պատշաճ ծառայություն տանելու հնարավորությունները, թույլ է տալիս եղբայրների ծնողներին ավելի քիչ ծախսեր կատարել իրենց երեխաներին տեսակցելու համար։ Այդ նպատակով կրտսեր եղբայրը պետք է համապատասխան դիմում ներկայացնի տարածքային զինկոմիսարիատ՝ ցանկություն հայտնելով ծառայությունը կրել իր ավագ եղբոր հետ նույն զորամասում։

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ առկա են նաեւ որոշակի սահմանափակումներ։ Մասնավորապես՝ եթե ավագ որդու ծառայությունը ավելի է 17 ամսից, ապա այդ դեպքում կրտսեր եղբայրը չի կարող իր ծառայությունը կրել այն զորամասում, որտեղ ավագ եղբայրն է ծառայում։

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Միջմարզային ճանապարհին թույլատրելի արագությամբ երթեւեկելիս մեքենաս վնասվել է՝ ընկնելով փոսը. ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել փոխհատուցման համար:

Սամվել Մեսրոպյան (32 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Առաջնահերթ անհրաժեշտ է ահազանգել Ճանապարհային ոստիկանություն 1-77 հեռախոսահամարով եւ հայտնել տեղի ունեցած վթարի մասին մանրամասներ։ Ճանապարհային ոստիկանության տեսուչները կգան դեպքի վայր, կկազմեն վթարի առաջացման սխեման, կարձանագրեն, որ վնաս է պատճառվել Ձեր ավտոմեքենային։ Անհրաժեշտ է նաեւ տեղի ունեցածի մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան վթարի պահից 40 րոպեի ընթացքում զանգահարել այն ապահովագրական ընկերություն, որտեղ ապահովագրել եք Ձեր տրանսպորտային միջոցը։ Այնուհետեւ պետք է լուսանկարահանել եւ տեսանկարահանել ճանապարհի այդ հատվածում առկա փոսը, մեքենայի վնասված հատվածները, որոնք հետագայում անհրաժեշտ է դիմումին կից ներկայացնել ապահովագրական ընկերություն՝ խնդրելով իրականացնել Ձեր մեքենային պատճառված վնասի չափի փորձաքննություն եւ պարզել Ձեր մեքենային պատճառված վնասի չափը։ Եթե ապահովագրական ընկերությունը մերժում է իրականացնել փորձաքննությունը՝ պատճառաբանելով, որ տեղի ունեցածը ճանապարհատրանսպորտային պատահար չէ, ապա Դուք կարող եք փորձաքննություն պատվիրել այլ մասնավոր փորձագիտական կազմակերպություններում։ Միաժամանակ անհրաժեշտ է պարզել, թե ում վրա է դրված ճանապարհի այդ հատվածի պահպանումը։ Այդ նպատակով անհրաժեշտ է դիմել համապատասխան մարզի ղեկավարին՝ մարզպետին՝ խնդրելով հայտնել, թե ում վրա է դրված ճանապարհի այդ հատվածի պահպանումը եւ վերանորոգման պարտականությունների կատարումը։ Եթե ճանապարհի պահպանումը դրված է մարզպետարանի վրա, ապա հենց մարզպետարան էլ պետք է դիմում ներկայացնել՝ վնասների փոխհատուցման պահանջի մասին՝ դիմումին կից ներկայացնելով այն բոլոր լուսանկարներն ու նյութերը, որոնք վերաբերում են տեղի ունեցած պատահարին։

ՀՀ ՏԿԵՆ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վնասների փոխհատուցում չտրամադրելու դեպքում Դուք իրավունք ունեք դիմել դատարան՝ ընդդեմ այն մարզպետարանի կամ կազմակերպության, որի վրա դրված է եղել ճանապարհի պահպանումը եւ ժամանակին վերանորոգումը։




Լրահոս