Armenian text to speach

Դատարանում գործն այլ ընթացք ունեցավ. ի՞նչ տեղի ունեցավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում քննվող Արմեն Փամբուխչյանի՝ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերության դեմ ներկայացրած հայցը ստացավ միանգամայն այլ ընթացք, քան կանխատեսվում էր գործի սկզբում։ Փամբուխչյանը պահանջում էր պարտավորեցնել խմբագրությանը հրապարակավ ներողություն խնդրել, հերքել իր կարծիքով «զրպարտիչ» բնույթի տվյալները և վճարել փոխհատուցում։

Այս անգամ ևս «Ժողովուրդ» թերթը դատարանում իր շահերի պաշտպանությունը վստահեց «ԷՅ․ ԷՍ․ ԸՆԴ ՓԱՐԹՆԸՐՍ» փաստաբանական գրասենյակին։
Այս գործընթացի առանցքում առանձնահատուկ դերակատարում ունեցավ փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը։

Նրա կողմից ներկայացված իրավական հիմնավորումները՝ հստակ կառուցված փաստարկներով, իրավական պրակտիկայով և ընթացակարգային նրբությունների կիրառմամբ, դարձան գործի ընթացքը փոխող գլխավոր հանգամանքը։ Նրա իրավական մոտեցումն ու հաշվարկված գործողությունները դատարանում ձևավորեցին այն իրավական դաշտը, որտեղ հայցի քննությունն այլևս չէր կարող շարունակվել։
Ավելին, Հովհաննիսյանի ջանքերի շնորհիվ դատարանը Արմեն Փամբուխչյանին պարտավորեցրեց փոխհատուցել «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերության կողմից կրած փաստաբանական ծախսերը։
Այս որոշումը ևս մեկ անգամ ընդգծեց, որ մամուլի գործունեությունը լռեցնելու կամ անհիմն դատական ճնշումներով սահմանափակելու փորձերն այլևս չեն աշխատում։ Տեղեկատվական դաշտը չի կարող դառնալ անհիմն պահանջների փորձադաշտ, իսկ խոսքի ազատության դեմ ուղղված դատական քայլերը հազվադեպ են հասնում նպատակին։

Արձանագրված դատական արդյունքը հիշեցում է բոլորի համար․
Դատարանին չպետք է թույլ տալ դառնալ լռեցման գործիք, իսկ նման գործընթացները, ի վերջո, բումերանգի պես վերադառնում են հայցվորին՝ ֆինանսական ու հեղինակային կորուստներով։
Հետևաբար, մամուլի դեմ ցանկացած գործողություն պետք է կառուցվի բացառապես իրավական, փաստարկված և ծանրակշիռ հիմքերի վրա։ Հակառակ դեպքում՝ ինչպես ցույց տվեց այս գործը, դատարանում ոչ թե մամուլը, այլ հենց անհիմն մեղադրող կողմն է հայտնվում անբարենպաս վիճակում ։




Լրահոս