Armenian text to speach

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին իրեն Նոբելյան մրցանակի առաջադրելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալիևին նամակ է ուղարկել, հաղորդել են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նամակում մասնավորապես նշված է.

«Հարգելի´ պարոն նախագահ,

Շնորհակալություն եմ հայտնում վարչապետ Փաշինյանի հետ համատեղ նամակի համար, որով ինձ առաջադրում եք Նոբելյան խաղաղության մրցանակի: Ես խորը երախտագիտություն եմ հայտնում այս հեղինակավոր մրցանակի համար, որը մեզ ոգեշնչում է շարունակել մեր կարևոր առաքելությունը:

Որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ՝ ես շարունակում եմ հանձնառու լինել աշխարհում հակամարտությունների դադարեցմանը և բոլոր մարդկանց համար խաղաղության ու բարգավաճման ապահովմանը: Ձեր շարունակական գործընկերության շնորհիվ մենք կհասնենք անհնարինին:

Կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեր շարունակական աջակցության համար»:




Լրահոս