Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի երևանցիներ,
«Howo» մակնիշի 15 նոր աղբատար մեքենաներն արդեն աշխատում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում:
Այս մեքենաները ավելի մաքուր են նաև քաղաքի միջավայրի համար, քանի որ ի տարբերություն նախորդների, ապահովում են աղբաջրերի արտահոսքի բացառում, ինչպես նաև կանխում են աղբի թափվելը վարման ընթացքում»։
















































































