ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ շինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերությունը 2024 թվականի փետրվարից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում հարկային միասնական հաշվարկներում պակաս է հայտարարագրել իրացման շրջանառությունը, որի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս։
Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 11 մլն 947 հզր 301 ՀՀ դրամի վնասը:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։





























