Armenian text to speach

Ես առնչություն չունեմ․ թմրանյութի գործով կալանավորված ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը բանտից ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

5 տարի առաջ ազատ արձակված ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը, որը այժմ կալանավորված է, նրա փաստաբան Հովհաննես Համբարձումյանը «Ժողովուրդ» օրաթերթին բաց նամակ է ուղարկել, որտեղ դիմում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

Վերջինս գլխավոր դատախազից արդարություն է խնդրում. «Ի սկզբանե չեմ ընդունել ինձ առաջադրված մեղադրանքները, քանի որ երբևէ որևէ առնչություն չեմ ունեցել որևէ տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ, մասնավորապես այս դեպքում որևէ տեղեկություն չեմ ունեցել, որ մեքենաներում թմրամիջոցներ կան։

Անցած ամիսների ընթացքում համապատասխան կառույցների կողմից կատարվել են լայնածավալ քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, խուզարկվել են մեքենաների կցորդիչները, որոնց մեջ ոչինչ չի հայտնաբերվել, հերքվել է այդ փաստական տվյալը։ Խուզարկվել է իմ բնակության հասցեն, բջջային հեռախոսներս, բանկային տվյալները և այլն։ Այս ամենի արդյունքում որևէ տեղեկություն, փաստական տվյալ կամ ապացույց չի հայտնաբերվել, որ ես երբևէ զբաղվել կամ զբաղվում եմ թմրշրջանառությամբ։

Հարգելի տիկին դատախազ, սույն բաց նամակով խնդրում եմ Ձեզ, որպեսզի Ձեր անմիջական միջամտությամբ դադարեցվի քրեական հետապնդումը, քանի որ, ինչպես նշել եմ, ես որևէ անօրինական, քրեորեն պատժելի արարք չեմ կատարել, ուժերիս և ժամանակիս ներածին չափ փորձել եմ օգտակար լինել հասարակությանը»։

Նամակը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ երեք քաղաքացիներ, որոնցից մեկը նախկինում ցմահ դատապարտված և պայմանական վաղաժամկետ ազատված, հանցակցելով այլ երկրում գտնվող անձանց հետ, իրացնելու նպատակով մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, որից հետո ձերբակալվել են ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից։

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Կոմիտեն չէր հայտնել, ով է ցմահ դատապարտյալը։ Armlur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ նա Աշոտ Մանուկյանն է, որը ազատ էր արձակվել 3 տարի առաջ։ Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը դատապարտվել է 24 տարի առաջ 3 զինվորների սպանության համար, ինքը նույնպես զինծառայող է եղել։

Քնար Մանուկյան




Լրահոս