Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաշնամուրի գործարանի փլուզումը կազմակերպվա՞ծ է եղել․ դատապարտյալը պայթեցման մասին հաղորդում է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն՝ դատապարտյալը հաղորդում է տվել, որ դաշնամուրի գործարանի փլուզումը կազմակերպված է եղել և առաջիկա օրերին պատրաստվում են պայթյուն իրականացնել Երիտասարդական կամ Բաղրամյան մետրոպոլիտենի կայարաններից մեկի տարածքում։

Ինչպես հայտնել էր Shamshyan.com-ը, դեկտեմբերի 1-ին, ժամը 10:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող չգործող դաշնամուրի գործարանի արտաքին պատը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբերը։

Եվ ահա այս դեպքից հետո ուշագրավ զարգացումներ են եղել։

Դեկտեմբերի 2-ին «Վանաձոր» ՔԿՀ-ից իրավապահներին է ահազանգել դատապարտյալ Գառնիկ Բաղդասարյանը, որը 2023թ.-ից «Վանաձոր» ՔԿՀ-ում է՝ ՀՀ նախկին քր․ օր․ 44-155 հոդվածի և 259 հոդվածի մեղադրանքով, և հայտնել է, որ Երևան քաղաքի «Դաշնամուրի» շենքի պայթյունը կազմակերպված է եղել իր ընկերոջ կողմից և առաջիկա 10 օրերի ընթացքում պատրաստվում են պայթյուն իրականացնել Երիտասարդական կամ Բաղրամյան մետրոպոլիտենի կայարաններից մեկի տարածքում։

Արդյունքում իրավապահները ընթացք են տվել դատապարտյալի հայտարարությանը, և մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 5-ին իրավապահ համակարգի ներկայացուցիչ է գնացել «Վանաձոր» ՔԿՀ, որտեղ դատապարտյալը հայտնել է, որ ինքը համաձայն չէ իր մեղադրանքի հետ, ուստի իր ընկերոջ միջոցով կազմակերպել է նշված պայթյունը, միաժամանակ հայտնելով, որ շարունակելու է կազմակերպել պայթյուններ այլ մարդաշատ վայրերում, որպեսզի դրանից հետո իր հետ արդար վերաբերվեն։

Դատապարտյալի հաղորդումը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական բաժին։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը)։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս