Armenian text to speach

Արաբկիրի թաղապետարանի պաշտոնյաների կաշառքի գործը ուղարկվեց Հակակոռուպցիոն դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Էդուարդ Հայկազի Խուրշուդյանի նկատմամբ 2025 թվականի հոկտեմբերի 21-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարքի կատարման համար, որը դրսևորվել է նրանում, որ 2020 թվականի հունվարի 13-ից զբաղեցնելով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հաշվարկման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը, հանդիսանալով պետական մարմնում իրավունք, պարտականություն և պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ունենալով համայնքապետարանի փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում քաղաքացիների կողմից ներկայացված փաստաթղթերը մուտքագրելու լիազորություններ, նույն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի տնտեսական բաժնի պետ Մինաս Շահինյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով, նախապես տեղյակ լինելով Արաբկիր վարչական շրջանի Կիևյան փողոցի 17 շենքի 3 հասցեում գտնվող 42,3 քմ մակերեսով և նույն փողոցի 19 շենքի 3 հասցեում գտնվող 69,4 քմ մակերեսով, Վահան Քամալյանին պատկանող ավտոտնակների զբաղեցրած հողամասերի վարձակալության պայմանագրերի ժամկետները լրացած լինելու մասին, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ կաշառք տվողի՝ Վահան Քամալյանի օգտին այլ ապօրինի գործողության՝ հիշյալ ավտոտնակների զբաղեցրած հողամասերի իրական տվյալները խեղաթյուրելու, վարձավճարների իրական չափերը նվազեցնելու և վարձակալության պայմանագրերի ժամկետները երկարաձգելու գործընթացն իրականացնելու, ինչպես նաև Վահան Քամալյանի և նրա կնոջ՝ Մարինա Թադևոսյանի անունից Երևանի քաղաքապետարան, ՀՀ կադաստրի կոմիտե դիմումներ մուտքագրելու համար, 2024 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սիլիկյան հին խճուղում Վահան Քամալյանին ներկայացրել է 80.000 ՀՀ դրամ կաշառք տալու առաջարկ և հետագայում՝ քննությամբ չպարզված օրը, ստացել այն։

Մինաս Դավիթի Շահինյանի նկատմամբ 2025 թվականի հոկտեմբերի 21-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարքի կատարման համար, որը դրսևորվել է նրանում, որ նա 2011 թվականի մարտի 22-ից զբաղեցնելով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի տնտեսական բաժնի պետի պաշտոնը, հանդիսանալով պետական մարմնում իրավունք, պարտականություն և պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ունենալով համայնքապետարանի փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում քաղաքացիների կողմից ներկայացված փաստաթղթերը մուտքագրելու լիազորություններ, նույն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հաշվարկման բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Խուրշուդյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով, նախապես տեղյակ լինելով Արաբկիր վարչական շրջանի Կիևյան փողոցի 17 շենքի 3 հասցեում գտնվող 42,3 քմ մակերեսով և նույն փողոցի 19 շենքի 3 հասցեում գտնվող 69,4 քմ մակերեսով, Վահան Քամալյանին պատկանող ավտոտնակների զբաղեցրած հողամասերի վարձակալության պայմանագրերի ժամկետները լրացած լինելու մասին, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ կաշառք տվողի՝ Վահան Քամալյանի օգտին այլ ապօրինի գործողության՝ հիշյալ ավտոտնակների զբաղեցրած հողամասերի իրական տվյալները խեղաթյուրելու, վարձավճարների իրական չափերը նվազեցնելու և վարձակալության պայմանագրերի ժամկետները երկարաձգելու գործընթացն իրականացնելու, ինչպես նաև Վահան Քամալյանի և նրա կնոջ՝ Մարինա Թադևոսյանի անունից Երևանի քաղաքապետարան, ՀՀ կադաստրի կոմիտե դիմումներ մուտքագրելու համար, 2024 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սիլիկյան հին խճուղում Վահան Քամալյանին ներկայացրել է 80.000 ՀՀ դրամ կաշառք տալու առաջարկ և հետագայում՝ քննությամբ չպարզված օրը, ստացել այն։

Վահան Հայկի Քամալյանի նկատմամբ 2025 թվականի հոկտեմբերի 22-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի կատարման համար, որը դրսևորվել է նրանում, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կիևյան փողոցի 17 շենքի 3 հասցեում գտնվող 42,3 քմ մակերեսով և նույն փողոցի 19 շենքի 3 հասցեում գտնվող 69,4 քմ մակերեսով ավտոտնակների սեփականատեր Վահան Քամալյանը, նախապես տեղյակ լինելով հիշյալ ավտոտնակների զբաղեցրած հողամասերի վարձակալության պայմանագրերի ժամկետները լրացած լինելու մասին, պաշտոնատար անձանց՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի տնտեսական բաժնի պետ Մինաս Շահինյանի և նույն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հաշվարկման բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Խուրշուդյանի կողմից իր օգտին ապօրինի գործողության՝ հիշյալ ավտոտնակների զբաղեցրած հողամասերի իրական տվյալները խեղաթյուրելու, վարձավճարների իրական չափերը նվազեցնելու և վարձակալության պայմանագրերի ժամկետները երկարաձգելու գործընթացն իրականացնելու, ինչպես նաև իր և կնոջ՝ Մարինա Թադևոսյանի անունից Երևանի քաղաքապետարան, ՀՀ կադաստրի կոմիտե դիմումներ մուտքագրելու համար, 2024 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, Մինաս Շահինյանին և Էդուարդ Խուրշուդյանին խոստացել և հետագայում՝ քննությամբ չպարզված օրը, տրամադրել է 80.000 ՀՀ դրամ կաշառք։

Քնար Մանուկյան




Լրահոս