Armenian text to speach

Դեկտեմբերի 5-8-ը հայտնաբերվել է 24 հետախուզվող, բացահայտվել՝ 246 հանցագործություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 5-8-ը:

Բացահայտվել է 246 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

59 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
26 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
17 դեպք՝ խարդախության,
16 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
15 դեպք՝ հոգեկան ներգործության,
14-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության,
11 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի,
9 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
8 դեպք՝ խուլիգանության,
5 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
4 դեպք՝ վստահված գույքի հափշտակման,
3-ական դեպք՝ ծառերը, թփերը ապօրինի հատելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
2-ական դեպք՝ համակարգչային հափշտակության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, բնակարանային գողության, թմրանյութի իրացման։
Բացահայտվել են նաև կողոպուտի, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, հողը փչացնելու, հրազեն հափշտակելու, հետամտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 24 հետախուզվող, կամավոր ներկայացել 5-ը։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 36 ավտովթար․ 1 մարդ զոհվել է․ 51-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։




Լրահոս