Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խուզարկել են ֆիզկուլտուրայի ինստիտուտի ամբիոնի վարիչի տունը․ առեղծվածային կոնյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կալանավորված Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչի տանը խուզարկություն է իրականացվել, և իրավապահները առգրավվել են խմիչքներ։ Մասնավորապես՝ կոնյակը իրավապահները կարևոր են համարել քրեական վարույթի շրջանակներում։ Իսկ թե կոնյակը ում կողմից կամ ինչի դիմաց է տրվել՝ առայժմ պարզ չէ։ Ամբիոնի վարիչի հետ կալանավորվածներից մեկը բուհի նախկին ուսանող է։

Ավելին, կալանավորված ամբիոնի վարիչի հարազատները ահազանգում են, որ նա կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունի, սակայն իրավապահ համակարգում միջնորդությունները չեն ընդունվել, գործընթացը շարունակվում է։

Ինչպես հայտնի է, Հակակոռուպցիոն կոմիտեն կալանավորել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչներից մեկին՝ կաշառքի գործով։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալու մեղադրանքով։ Եվս երկու անձ ձերբակալվել է՝ կաշառք ստանալուն օժանդակելու եւ կաշառք տալու մեղադրանքներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են»։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս