Armenian text to speach

Ի՞նչ գրառումներ է արել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը, ով ծեծի էր ենթարկվել․ նա քննադատել է իշխանություններին և ՔՊ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ինչպես քիչ առաջ հայտնել էինք, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը այսօր ենթարկվել է բանդիտային հարձակման։ Այս մասին գրել էր փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրանը ստացել է մարմնական վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ։

Վստահ եմ, որ այս հարձակումը տեղի չէր ունենա, եթե իրավապահները բացահայտած լինեին 2021 թ.-ին Միհրանի տան առջև նռնակ նետելու հանցանքը»,- գրել է Մելիքյանը։

ArmLur.am-ը փորձեց հասկանալ, թե վերջերս ինչ գրառումներ է արել Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում։

Հավանական է, որ հենց այս գրառումներն են եղել հարձակման պատճառ։




Լրահոս