Armenian text to speach

ՇՄ նախարարը գործուղվել է Քենիայի Հանրապետություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Քենիայի Հանրապետություն (Նայրոբի)՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանին (UNEA-7) մասնակցելու նպատակով։

UNEA-ն անցկացվում է երկամյա պարբերականությամբ և հանդիսանում է բարձր մակարդակի ամենախոշոր հարթակներից մեկը՝ նվիրված գլոբալ բնապահպանական քաղաքականությանը և օրակարգերին։ UNEA-7-ը փաստացի նաև COP17-ից առաջ կայանալիք վերջին խոշորագույն բարձրաստիճան միջազգային միջոցառումներից է։

Նախարարի մասնակցությունը միջոցառմանը կարևոր նշանակություն ունի՝ որոշումների կայացման գործընթացում լիարժեք ներգրավված լինելու, անհրաժեշտ գործընկերային կապերի և հաղորդակցությունների ստեղծման, ինչպես նաև բանակցային աշխատանքների պատշաճ ապահովման տեսանկյունից։

Նախարար Համբարձում Մաթևոսյանը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ և առանցքային միջոցառումներին հանդես կգա ելույթներով։

UNEA-7-ի շրջանակում նախատեսվում է նաև COP17-ի լոգոյի թողարկումը և հայեցակարգի ներկայացումը՝ կարևոր ազդակ հանդիսանալով առաջիկա գագաթնաժողովի հաղորդակցային և քաղաքական օրակարգի համատեքստում։




Լրահոս