Հայէկոնոմբանկը մեծ սիրով և ոգևորությամբ ստանձնել է §Մանկական Եվրատեսիլ 2025¦ երգի մրցույթի գլխավոր հովանավորությունը: Թբիլիսի մեկնելուց առաջ Բանկը նախաձեռնել էր հանդիպում Հայաստանի պատվիրակի՝ 12-ամյա Ալբերտ Արմենակյանի հետ` ևս մեկ անգամ հիացմունք հայտնելու և հաջողություն մաղթելու համար:
«Այս ստեղծագործությունը ոչ մեկին անտարբեր չի թողնում, և մենք ևս բացառություն չենք: Մենք անչափ ոգևորված ենք այս ստեղծագործությամբ և առավել քան վստահ ենք, որ Ալբերտը մեծ հաջողություն է ունենալու: Հայէկոնոբանկի ղեկավարությունն ու անձնակազմը շատ ուրախ են սատարել Ալբերտին այս կարևոր ճանապարհին:
Բառերով դժվար է նկարագրել, թե որքան բարություն, ջերմություն ու լույս կա Ալբերտի մեջ: Մենք հավատում ենք, որ Հայաստանն այս տարի ունի հաջողելու բոլոր նախադրյալները: Եվ ի սրտե հաջողություն ենք մաղթում Ալբերտին և Առաջին ալիքի թիմին», – նշեց Հայէկոնոմբանկի Մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանը:
Հանդիպմանը մասնակցած երեխաները մեծ ոգևորությամբ իրենց հարցերն ուղղեցին Ալբերտին. նրանք հիացած էին Ալբերտի աշխատասիրությամբ, վճռականությամբ և դրական էներգիայով: Տաղանդավոր տղան խորհուրդ տվեց երեխաներին երբեք չհանձնվել, եթե կա երազանք, և ամեն ինչ անել նպատակին հասնելու համար:
Երեխաները նաև նվերներ էին պատրաստել Ալբերտի համար: Նրանցից մեկը, երգից և տեսահոլովակից ոգեշնչված, նվեր-կտավ էր պատրաստել: Մյուսն իր հետ Բանկի խորհրդանշական արջուկն էր բերել՝ հույսով, որ այն կօգնի Ալբերտին հաջող ելույթ ունենալ:
Երեխաներն Ալբերտի հետ միասին Brave Heart երգից մի հատված երգեցին՝ անկեղծորեն ոգևորելով նրան և համոզմունք հայտնելով, որ այս տարի Հայաստանը հաղթելու է Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում:
86 86 | aeb.am
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:






























