Armenian text to speach

Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 9-ի երեկոյան և 10-ի գիշերը մինչև առավոտյան ժամերը սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան և ձնախառն անձրևի տեսքով, տեղ-տեղ՝ ինտենսիվ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, այդ թվում նաև Երևանում սպասվում է անձրև։

Դեկտեմբերի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 8-13-ն Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։




Լրահոս