Armenian text to speach

«ԿամԱԶ»-ի վարորդը համայնքային ոստիկաններին փայտանյութի վերաբերյալ ժամկետանց փաստաթուղթ է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները:

Դեկտեմբերի 6-ին Կապան քաղաքում ծառայություն իրականացնելիս համայնքային ոստիկանները Շահումյան փողոցում նկատել են, որ կայանված «ԿամԱԶ»-ի թափքից փայտանյութ են բեռնաթափում։

Կապան քաղաքի բնակիչ 34-ամյա վարորդը իրավապահներին է ներկայացրել ժամկետանց փաստաթուղթ։

Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս