Հայաստանի հավաքականի առաջատար Շանթ Սարգսյանը (2665 վարկանիշ) մասնակցում է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող IV President Cup միջազգային մրցաշարին։
Առաջին 4 մրցափուլում 23-ամյա շախմատիստը մեկ հաղթանակ է տարել, գրանցել 3 ոչ-ոքի և 2,5 միավորով մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է։
Սարգսյանն առաջին տուրում սպիտակներով հաղթել է Աբդիմալիկ Աբդիսալիկովին (Ուբզեկստան, 2561), իսկ հաջորդ խաղափուլերում ոչ-ոքի է գրանցել Մուխիդին Մադամինովի (Ուզբեկստան, 2552), Բարդիյա Բանեշվարի (Իրան, 2600) և Շամսիդին Վոհիդովի (Ուզբեկստան, 2641) հետ։
Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով և կավարտվի դեկտեմբերի 12-ին։






























