Ամստերդամը հայտարարել է Կիևին 2026 թվականի առաջին երեք ամիսներին 700 միլիոն եվրո ռազմական օգնություն տրամադրելու մտադրության մասին, երկուշաբթի օրը հաղորդել է NL Times-ը։
«Ուկրաինային ավելի արագ աջակցելու համար միջոցներ հատկացնելով՝ Նախարարների կաբինետը ապահովում է Ուկրաինային ռազմական մատակարարումների շարունակականությունը մինչև 2026 թվականի առաջին եռամսյակը», – գրել են մի քանի նախարարներ խորհրդարանին ուղղված նամակում։
Նախարարների ծրագրի համաձայն՝ այս նպատակների համար Պաշտպանության նախարարության բյուջեից կհատկացվի 500 միլիոն եվրո, իսկ մնացած 200 միլիոն եվրոն՝ Արտաքին գործերի նախարարության բյուջեից։






























