Armenian text to speach

ԱՄՆ-ն և Ավստրալիան համագործակցում են հիպերձայնային հրթիռների համատեղ արտադրության շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վաշինգտոնը և Կանբերրան ընդլայնում են ռազմաարդյունաբերական համագործակցությունը և աշխատում են հիպերձայնային թևավոր հրթիռների համատեղ արտադրության վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

«Մենք խորացնում ենք պաշտպանական արդյունաբերության համագործակցությունը, համագործակցությունը կառավարվող զենքի արտադրության ոլորտում», – ասել է նախարարը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, Ավստրալիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլսի և Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգի մասնակցությամբ հանդիպման սկզբում։

«Մենք աշխատում ենք հիպերձայնային թևավոր հրթիռների համատեղ արտադրության և համատեղ սպասարկման, օդ-օդ դասի հրթիռների համատեղ սպասարկման, ինչպես նաև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ Mark 54 տորպեդոների համագործակցության ծրագրերի վրա», – հավելել է Հեգսեթը։

«Մենք արդիականացնում ենք Քուինսլենդի և Հյուսիսային տարածքի ավիաբազաների ենթակառուցվածքները՝ ԱՄՆ ռմբակոծիչների լրացուցիչ ռոտացիոն տեղակայման հնարավորություն տալու համար», – ասել է Հեգսեթը՝ նկատի ունենալով Ավստրալիայի բազաները։ «Մենք արդիականացնում ենք Դարվինի լոգիստիկան և այլ ենթակառուցվածքները՝ թույլ տալու համար ավելի շատ ԱՄՆ ծովային հետևակի զորքերի ռոտացիա և ավելի շատ Osprey MV-22-ների նախնական տեղակայում»։




Լրահոս