Armenian text to speach

Ով է Նիկոլ Փաշինյանի հասարակական հիմունքներով նոր խորհրդականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 8-ի որոշման համաձայն՝ Անժելա Կժդրյանը նշանակվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական։

Իսկ ով է Անժելա Կժդրյանը․

Անժելա Կժդրյանը եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարի մամուլի քարտուղարը Արայիկ Հարությունյանի նախարարության ժամանակ։

Մինչ խորհրդական դառնալը Անժելա Կժդրյանը եղել է Վարչապետի աշխատակազմի Ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարման բարեփոխման ծրագրերի ղեկավարը և անգամ հանդես է եկել ելույթով ամենամյա «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ «Հայաստանում մեդիա միջավայրի վրա ազդող գործոնները» խորագրով:

Անժելա Կժդրյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը, մագիստրոսի աստիճան ստացել ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:Կժդրյանը մարքեթինգի ոլորտում մասնագիտացել է Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրով: Աշխատել է որպես թղթակից «Մեդիամաքս» լրատվական գործակալությունում, IdeA հիմնադրամում համակարգել է հասարակայնության հետ կապերը, իսկ «Բրևիս» ընկերությունում աշխատել է որպես հաղորդակցության ավագ մասնագետ:

Էմմա Միքայելյան




Լրահոս