Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-10-ին պաշտոնական այցով կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:
Դեկտեմբերի 9-ին վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և ԳԴՀ Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ:
Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Համբուրգ, հանդիպում կունենա քաղաքապետ Պետեր Չենչերի հետ, Համբուրգի առևտրի պալատում տեղի գործարարների հետ կունենա կլոր-սեղան քննարկում:






























