«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել․
«Եկեղեցու վերաբերյալ հարցին իմ պատասխանը հետևյալն է․
Ինձ և մեր քաղաքացիների մեծամասնությանը հոգնեցրել են Նիկոլ Փաշինյանի անօրինականությունները մեր եկեղեցու նկատմամբ, քանի որ դա արդեն պայքար է մեր պետականության դեմ, քայքայում է մեր դիմադրողականությունը։
Մեզ պետք է այնպիսի պետություն, որի ղեկավարը առաջնորդվում է բացառապես օրենքով, որի ղեկավարը զբաղված չէ հանուն իր անձնական և քաղաքական շահերի մարդկանց ձերբակալելով, որի ղեկավարը չի միջամտում եկեղեցու ներքին գործերին, իսկ եկեղեցու ներկայացուցիչները չունեն որևէ քաղաքական պաշտոն զբաղեցնելու կարիք։
Այս ամենը մեզ շեղում է մեր հիմնական օրակարգից։
Այս անվերջ մանիպուլյացիաները, Նիկոլ Փաշինյանի բաժանարար քաղաքականությունը, եպիսկոպոսների անձնական կյանքի քննարկումները, Վարչապետի անձնական կյանքի քննարկումները`
1. Չեն ստեղծում գոնե մեկ աշխատատեղ։ 2. Չեն ամրապնդում մեր Զինված ուժերը։ 3. Չեն բարելավում մեր կրթական համակարգը 4. Չեն ստիպում հակառակորդին դուրս գալ մեր երկրից զավթված տարածքներից:
Հետևաբար մենք չպետք է թույլ տանք, որ մեզ շեղեն այս հարցերով։
Մենք պետք է կենտրոնանանք մեր օրակարգային խնդիրների վրա, մեր երկրի համար անհրաժեշտ։
Ես շարունակելու եմ կենտրոնանալ իմ օրակարգային խնդրի վրա` ստեղծել բարեկեցիկ, ուժեղ, արդար Հայաստան»։
Մանրամասները՝ տեսանյութում․






























