Armenian text to speach

Նարեկ Զեյնալյանը մանդատից հրաժարվելուց հետո, կրկին առաջադրվել է ՔՊ 2026 թվականի ցուցակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր, «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Նարեկ Զեյնալյանը ևս առաջադրվել է ՔՊ 2026 թվականի նախընտրական ցուցակում:

Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերին Նարեկ Զեյնալյանը հայտարարեց, որ պատգամավորական մանդատը վայր է դնում:

Նշենք, որ Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հայտարարել էր,պատգամավորական լիազորությությունները դադարեցնելու մասին:
«Իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս։ Ինչպես մինչ այսօր, այսուհետև ևս, գիտելիքներս և փորձս շարունակելու եմ ծառայեցնել Հայաստանի Հանրապետությանը», -նշել էր Զեյնալյանը:

Հավելենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Ազգային ժողովում Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո
Նիկոլ Փաշինյանից SMS էր ստացել Նարեկ Զեյնալյանն ու մանդատը վայր դրել:

Այժմ Զեյնալյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենն է:

Սոնա Գրիգորյան




Լրահոս