Armenian text to speach

«Ձուկ» մականունով Դավիթ Առաքելյանը` ՔՊ նախընտրական ցուցակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը ևս ՔՊ 2026 թվականի նախընտրական ցուցակում է առաջադրվել:

Հիշեցնենք, որ Առաքելյանը համարվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մտերիմը: Վերջինս 2023 թվականին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ազատվել է ր Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից և նշանակվել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:

Հիշեցնենք, որ դեռևս 2024 թվականի հոկտեմբերին գրել էր, որ Էրեբունի վարչական շրջանի՝ իր բնակության վայրի հարակից տարածքներում, մտերիմ շրջապատում Դավիթ Առաքելյանին «ձուկ» մականունով են դիմում: Նրա արդեն նախկին ընկերներից մի քանիսը պատմել էին, որ բոլորը գիտեն, թե Դավիթին ինչպես են դիմում, և ինքն էլ վաղուց վատ չի զգում իր մականվան համար:

Սույն թվականի հոկտեմբերի ArmLur.am-ը ներկայացրել էր նաև Դավիթ Առաքելյանի ունեցվածքը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում տեղադրված, 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրից տեղեկանում ենք, որ Դավիթ Առաքելյանը սեփական անշարժ գույք չունի և բնակվում է այլ անձին սեփականությամբ պատկանող բնակարանում, որը 90 օրից ավելի շահագործվում է իր կողմից։

Առաքելյանը 2021 թվականին նվիրատվություն էր ստացել 2016 թվականի արտադրության Toyota մակնիշի մեքենա, որը նախորդ տարի վաճառել է 6,6 մլն դրամով։ Ումից է մոտ 7 մլն դրամանոց նվեր ստավել՝ պարզ չէ:
ԱԺ աշխատակազմի ղեկավարի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 377 հազար դրամ։ Առաքելյանը նաև ունի կրիպտոարժույթներ՝ 6,474 FTN։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 32 հազար դոլար, 14 մլն 250 հազար դրամ, 7 հազար եվրո և 2 հազար շվեյցարական ֆրանկ։ Հետաքրքիր է թե ինչ եղանակով է վաստակել այս գումարները Առաքելյանը։ Դրանց ծագումնաբանությունը նա չի հայտարարագրել:

Տեղեկացնենք, որ Առաքելյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 22 մլն 76 հազար դրամ, որից 15 մլն 376 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, 6,6 մլն դրամը մեքենայի վաճառքից ստացված եկամուտն է, իսկ ընդամենը 100 հազար դրամը «այլ եկամուտ» է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։

2024 թվականին Առաքելյանը միանվագ ծախսել է 15,5 հազար դոլար: Ինչ է առել՝ դարձյալ թաքցնում է:
Դավիթ Առաքելյանը, լինելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Սոնա Գրիգորյան




Լրահոս