Armenian text to speach

Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կոնվերս Բանկը հայտարարում է խրախուսման արշավ C360 փաթեթների ներքո պրեմիում դասի Mastercard-երից օգտվող քարտապանների համար՝ առաջարկելով դեպի Իտալիա և Արաբական Միացյալ Էմիրություններ ճամփորդությունը դարձնել նաև ֆինանսապես եկամտաբեր՝ կատարված գնումներից ստանալով մինչև 100.000 դրամ քեշբեք։

Արշավը գործում է 2025թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2026թ. հունվարի 31-ը ներառյալ և նախատեսված է այն ֆիզիկական անձ հաճախորդների համար, ովքեր բաժանորդագրված են կամ արշավի ընթացքում կբաժանորդագրվեն C360 Ultra, Elite, Signature, Synergy կամ Private փաթեթներից որևէ մեկին։

Գնումների ընդհանուր գումարի 15%-ի չափով (առավելագույնը՝ 100.000 դրամ) քեշբեքից օգտվելու համար բավարար է ընդամենը նշված ժամանակահատվածում Իտալիայում կամ Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվելիս C360 MC World կամ MC World Elite քարտերով կատարել անկանխիկ գնումներ առևտրի և սպասարկման կետերում։ Հաշվի են առնվելու նաև թոքենիզացված քարտերով (Apple Pay, Google Pay) իրականացված գործարքները։

Քեշբեքը հաճախորդները կստանան Բանկում գործող ՀՀ դրամային հաշվին արշավի ավարտից հետո՝ մինչև 2026թ. փետրվարի 5-ը։

Մանրամասները՝ conversebank.am, 010 511 211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։




Լրահոս