Armlur.am-ը տեղեկացավ, որ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշել է կրկին առաջադրվել ՔՊ նախընտրական ցուցակում որպես պատգամավորի թեկնածու:
Հիշեցնենք, որ Սուրեն Գրիգորյանը 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Վերջինս 2021 թվականի ապրիլի-դեկտեմբեր ամիսներին զբաղեցրել է Հայաստանի արդարադատության փոխնախարարի պաշտոնը։
Իսկ 2022 թվականի փետրվարի 8-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի փոխքաղաքապետ։
Հիմա էլ կրկին որոշ է ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկվել, գուցե 2026-ին նորից վերադառնա խորհրդարան:
Սոնա Գրիգորյան





























