Անձրևաջրերի հետքերն ու հետևանքները դեռ մնացել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատերին։ Քաղաքաշինության կոմիտեի պատվերով «Բիդեք» շինարարական ընկերությունը 2022 թվականից ի վեր ՝ վերանորոգում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքը։ Երկրորդ և երրորդ մասնաշենքերի տանիքի հիմնանորոգման աշխատանքները խոստացված ժամկետներում ընկերությունը չէր ավարտել, ինչի պատճառով անձրևաջրերը լցվել էին ներս, անգամ վնասել երաժշտական գործիքները։
ArmLur.am-ի հետ զրույցում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտնոկատար Ծովինար Մովսիսյանը ներկայացնում է իրավիճակը։
Թեպետք ռեկտորը պնդում է, որ դասապռոցեսներ ջրհեղեղի արդյունքում փլված 4-րդ հարկի լսարաններում չեն իրականացվում, սակայն ուսանողները հակառակն են պնդում են։ Նրանց բողոքն այն է, որ նոր վերանորոգված մասնաշենքերում ջեռուցում չկա, լսարանները սառցախցիկ են հիշեցնում և այդ պայմաններում երգելն ու նվագելն անհնար է։Ճարը կտրած ուսանողները գալիս են ջեռուցվող սակայն փլված այս մասնաշենք, հաճախ իրականացնում են անհատական պարապմունքներ։ Ռեկտորի պաշտնոկատարը հաստատեց, որ նոր վերանորոգված մասնաշենքում դեռ ջեռուցման համակարգը չի գործում, այնինչ ձմեռն արդեն մեկնարկել է։
Հիշեցնենք, որ Կոնսերվատորիայի «Բիդեք» ՍՊԸ-ի և Քաղաքաշինության կոմիտեի միջև 2022 թվականի հոկտեմբերի 3-ին կնքվել էր պայմանագիր, որի արժեքը կազմել է 2 մլրդ 671 մլն դրամ։ Այս ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդուն՝ Դավիթ Սեդրակյանին։ Այս ընկերությունից պետությունը միլիարդավոր դրամների գնումներ է կատարում։
Թեպետ սեպտեմբերի 1-ից նոր մասնաշենքում դասընթացներ անցկացվում են, այնուամենայնիվ կրտսեր Սեդրակյանին պատկանող ընկերությունը դեռ ավարտական ակտը չի ստացել։
Ուսանողներն ու ծնողները բողոքի մյուս կողմն են, իսկ համալսարանը մյուս կողմը։ Անձրևներից հեղեղվելուց հետո կապալառու կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել իր միջոցներով իրականացնել անձրևից վնասված հատվածների կոսմետիկ հարդարում, մինչև հիմնական նորոգման աշխատանքների իրականացումը, որի համար անհրաժեշտ է դատարկել տվյալ մասնաշենքերի գույքը։
Փաստն այն է, որ «Բիդեք» ՍՊԸ-ն չի հաջողել Կոնսերվատորիայի վերանորոգման աշխատանքները պատշաճ իրականացնելու գործընթացը։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























