Armenian text to speach

Ադրբեջանցիները վшնդալիզմի են ենթարկել օկուպացված Արցախում գտնվող Երից Մանկանց վանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Քոչվոր ադրբեջանցիները պղծել ու վանդալիզմի են ենթարկել Երից Մանկանց վանքը (17-րդ դար)».- այս մասին ահազանգում է Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը։

«Տարածված տեսանյութի մեջ երևում է, որ անհետացել են բեմի վրա դրված եկեղեցու մանրակերտները, Սուրբ սեղանին հենած խաչքարը։ Ջարդել են գեղաքանդակ խաչքարի ստորին հատվածը, որն ընկած է գետնին։ Աջակողմյա որմնախորշի մեջ տեղադրված քանդակը երեսնիվայր ընկած է։ Կից լուսանկարները մինչև բռնազավթումը և հետո»․- գրված է գրառման մեջ։

 

 

Լուսանկարները՝ Artsakh Monuments ֆեյսբուքյան էջից․




Լրահոս