Դեկտեմբերի 7-ին Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցում՝ Յոթ Վերքում, Նիկոլ Փաշինյանը և իշխանության թևի մի շարք ներկայացուցիչներ պատարագի են մասնակցել։ Յոթ վերքում պատարագին ներկա էր նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Ինչպես վախօրոք էինք հայտնել՝ Շիրակի թեմի բոլոր քահանաները հրաժարվել էին Նիկոլ Փաշինյանի օրակարգով պատարագ մատուցել, ուստի անհրաժեշտություն կար շրջիկ քահանայի, որն էլ պատարագին կզեղչեր Վեհափառ Հայրապետի անունը։
Երկար փնտրտուքից հետո միայն դեկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ այդ հոգևորականը Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանն է։ Նա Արմավիրի թեմից է։
Նշենք, որ Տեր Մկրտիչը Վաղարշապատի համայնքային ընտրությունների քարոզարշավի հավաքին հոգևոր իր առաջնորդությունն էր ցուցաբերում։ Ուսումնասիրելով Տեր Մկրտիչի ֆեյսբուքյան էջը՝ կարող ենք ասել, որ նա հաշտ ու համակարծիք էր Վեհափառի և նրա որոշումների հետ, ինչպես նաև ընդունում էր Վեհափառի հայրապետական օրհնությունը։
Յոթ վերքում պատարագը մատուցելով՝ Տեր Մկրտիչը զեղչեց Վեհափառ Հայրապետի անունը և ապա՝ առանց որևէ մեկի հետ խոսելու, շփվելու գլխիկոր հեռացավ եկեղեցուց։
Հիշեցնենք, որ Եկեղեցու կանոնների համաձայն՝ խիստ մերժելի է պատարագին Վեհափառ Հայրապետի անունը զեղչելը։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























