
4 երեխայի և կնոջ հետ այսօրվանից Բաղրամյան 26-ի դիմաց անժամկետ նստացույց սկսած ազատամարտիկ Հակոբ Թադևոսյանին կեսօրին մոտեցավ մի փողպակավոր պաշտոնյա:
Նախագահականի ներկայացուցիչն ամեն կերպ փորձում էր ընտանիքի անդամներին համոզել լքել տարածքը՝ խոստանալով Հրազդանի քաղաքապետարանի ներկայացուցիչներին զանգահարել և հարցը տեղում լուծել: Ազատամարտիկն էլ հակադարձում էր, թե նման խոստումներ ինքը տարիներով է լսել, բայց ոչինչ չի փոխվել: Ի վերջո, պաշտոնյայի և ազատամարտիկի զրույցից պարզ դարձավ, որ Հ. Թադևոսյանի ընտանիքի բնակարանային պայմանները կբարելավվեն միայն այն ժամանակ, երբ ինչ-որ ժամանակ այդ նպատակով ինչ-որ շենքեր կառուցվեն:
Մանրամսաները՝ armlur.am-ի տեսանյությում: