«Քաղաքական ճգնաժամ չկա, որ կառավարությունը հրաժարական տա»:
Հայաստանում քաղաքական ճգնաժամը հասունանում է հատկապես նախընտրական ու հետընտրական ժամանակներում: Բայց կարծես թե հիմա էլ Հայաստանում իրավիճակը ճգնաժամային է, այնինչ Տ.Սարգսյանն այն չտեսնելու է տալիս: Թեեւ հրաժարական տալու համար ամենեւին էլ պարտադիր չէ, որ քաղաքական ճգնաժամ լինի: Եթե վարչապետը փոքր-ինչ իրատեսորեն հետեւի երկրի տնտեսության վիճակին, հաստատ մեկ ժամ ավել չի մնա այդ պաշտոնում: Պատճառն այն է, որ տնտեսական ճգնաժամ եղել է, կա ու ըստ կանխատեսումների` խորանալու է: Այնպես որ, ամեն դեպքում կարելի է հրաժարականի դիմումը պատրաստել: