Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում վարորդը գրպանից փաթեթներ է նետել։ Նա ձերբակալվել է։
Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ 34-ամյա վարորդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով գլանակ, ինչպես նաև ոտքին ամրացված է եղել վարչական հսկողության սարք։
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով, սպիտակ գույնի բյուրեղանման, բուսական և մուգ գույնի փոշենման զանգվածներով փաթեթներ ու 11 դեղահաբ:
Կողբ գյուղի 34-ամյա բնակիչը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն։






























