Արցախի Հանրապետության պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանի հետ ArmLur.am-ի տաղավարում անդրադարձել ենք արցախահայության սոցիալական խնդիրներ։
Իսկանդարյանը նշում է, որ արցախցիների շատ խնդիրներ շարունակվում են չլուծված մնալ։ Նա նաև հայտնում է, որ փորձել է հանդիպել Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանի հետ, սակայն վերջինս մերժել է նրան։
ԱՀ պետնախարարը հոկտեմբերին հայտարարել է «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամի ստեղծման մասին նպատակ ունենալով փոքր-ինչ թեթևացնել արցախցիների հոգսերը։
Հիմնադրամի շրջանակներում Նժդեհ Իսկանդարյանը շարունակում է հանդիպումներ ունենալ գործարարների, բարերարների և այլ սրտացավ մարդկանց հետ։
ԱՀ պետնախարարը անդրադառնալով Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ընդունած կեցվածքին նշեց, որ Արցախի իշխանությունը և ժողովուրդը չեն կիսում թեմի առաջնորդի մոտեցումները Եկեղեցու շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























