Armenian text to speach

Թրամփը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները չեն նպաստում ուկրաինական հակամարտության ավարտվելուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Եվրոպացի առաջնորդների կողմից ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու ուղիների շուրջ քննարկումներն անարդյունավետ են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Politico թերթին  տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։

«Դրանք արդյունքներ չեն տալիս։ Մենք խոսում ենք Ուկրաինայի մասին։ Նրանք շատ են դատողություններ անում, բայց կոնկրետ արդյունքներ չեն տալիս։ Իսկ պատերազմը պարզապես շարունակվում է», – ասել է նա՝ խոսելով եվրոպացի առաջնորդների մասին։

Թրամփն ընդգծել է, որ ինքը հավանում է նրանց, և ինքը թշնամիներ չունի Եվրոպայում, բայց շատ առումներով նրանք «գլուխ չեն հանում իրենց աշխատանքից»։

ԱՄՆ-ի նախագահն իր եվրոպացի գործընկերներին որակել է «թույլ» և նշել, որ, ինչպես իրեն թվում է, նրանք չգիտեն, թե ինչ են անում։

 




Լրահոս