Armenian text to speach

Վրաստանում պետական համալսարաններում կրթությունը դառնում է լիովին անվճար․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վրաստանի բնակիչները շուտով կկարողանան ստանալ անվճար բարձրագույն կրթություն, ներառյալ բակալավրիատի և մագիստրոսի ծրագրերը։

«Բարձրագույն կրթության մասին» օրենքում այս փոփոխությունները ներկայացրել է Կրթության փոխնախարար Զվիադ Գաբիսոնիան համապատասխան խորհրդարանական հանձնաժողովի նիստում։

«Սա նշանակում է, որ գործող քվոտաների համակարգով պետական բուհեր ընդունված ուսանողները կկարողանան սովորել լիովին անվճար՝ թե՛ բակալավրի, թե՛ մագիստրատուրայի մակարդակներում»,- ասել է նա։

Հարկ է նշել, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախկինում հայտարարել էր, որ  պետական ​​համալսարանների համակարգում փոփոխությունների աստիճանական ներդրման մասին՝ սկսած 2026 թվականից։




Լրահոս