Armenian text to speach

Շնորհավորում եմ Ձեզ և Ադրբեջանի նախագահին՝ խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության գալու համար․ Ֆրիդրիխ Մերց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Շնորհավորում եմ Ձեզ և Ադրբեջանի նախագահին՝ խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության գալու համար: Դաշնային կառավարությունը այս հարցում մշտապես աջակցել է Հայաստանին և Ադրբեջանին: Այս մասին նշեց Գերմանիայի կանցլերը ասուլիսի ժամանակ։

Հայաստանն ու Գերմանիան հարաբերությունները տեղափոխում են ռազմավարական գործընկերության փուլ։

«Այս այցը, հիրավի, պատմական է, քանի որ այսօր Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները տեղափոխվում են ռազմավարական գործընկերության փուլ, ինչը քիչ առաջ արձանագրվեց Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին հռչակագրի ստորագրմամբ։ Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության, մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության նկատմամբ ընդհանուր հանձնառության վրա», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշեց որ կանցլերի հետ գոհունակությամբ արձանագրել են վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի համագործակցության հետևողական զարգացումն ու խորացումը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական, կրթության, գիտության, մշակույթի, բնապահպանության բնագավառներում։

 




Լրահոս