Հայաստանի հետ կարգավորման գործընթացը 2025-ին ևս իրականացվել է նույն ուղղությամբ և Ադրբեջանի հետ համակարգմամբ։ Հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը․
«Առաջիկա ժամանակահատվածում մենք կշարունակենք անել անհրաժեշտ ամեն ինչ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար եւ կողմերին խրախուսելու օգտագործել բացվող պատմական հնարավորությունը», — հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։






























