Armenian text to speach

Քրեական գործով անցնող Արփի Դավոյանը սկսել է մանդատի համար պայքարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իշխող ՔՊ–ում կարծես մրցավազք է սկսվել՝ ով ավելի կտրուկ կքննադատի ընդդիմությանը եւ այդպիսով տեղ կապահովի ընտրացուցակում։ Պատգամավորներ կան, որ իրենց անցյալի արարքները մոռացած՝ այլոց են մեղադրում տարբեր հանցանքների համար: Նրանցից մեկն Արփի Դավոյանն է:

Դավոյանը, որ կոռուպցիայի դեմ պայքարը տապալեց հենց ՔՊ-ի ներսում՝ արժանանալով Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախատինքներին ու զգուշացումներին https://armlur.am/1437641/, ֆեսբուքյան ակտիվություն է ցուցաբերում: Արդարադատության նախարարի պաշտոնին չհասնելով՝ այժմ փորձում է ամրապնդել դիրքերը ԱԺ պատգամավորի մանդատի համար պայքարում։

Հիշեցնենք, որ Արփի Դավոյանն այն ՔՊ-ականներից է, ով աչքի էր ընկնում ուժային կառույցների ղեկավարների հետ իր ցուցադրական մտերմությամբ՝ ԱԺ-ում տարբեր սենյակներ ուղեկցելով։ Ինչու, որովհետեւ, թերեւս, ունի վախեր. Արփի Դավոյանը տարիներ շարունակ մի քրեական վարույթով անցնում է վկայի կարգավիճակով: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ դատախազություն՝ պարզելու մանրամասները. «2018 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը: Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը: Նա 2018 թվականի ապրիլից հետո ՊԵԿ քննչականում անգամ հարցաքննվել է: Ի՞նչ գործ է հարուցված եղել, որով անցել է Արփի Դավոյանը, ի՞նչ կարգավիճակ ունի եւ ի՞նչ փաստական հանգամանքներ են պարզվել Արփի Դավոյանի գործունեության մասով»:

Ի պատասխան՝ Դատախազությունից հայտնել են https://arm.sputniknews.ru/20250325/arpi-davvojany-harcaqnnvel-e-inch-qreakan-gvortsi-masin-e-khvosqy-87109368.html, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում քաղաքացի Արփի Դավոյանը հարցաքննվել է որպես վկա։ Վստահեցրել են` վերջինս դատավարական այլ կարգավիճակ չի ունեցել։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Իսկ ինչ ունեցվածք ուներ, եւ այժմ  ինչ ունեցվածք ունի Արփի Դավոյանը, որը 2009-2014թթ. աշխատել է Լ. Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում՝ որպես հոգեբան: 2015-2016թթ.՝ «Ռոմա» ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահի օգնական, 2016-2017թթ.՝ «Գոլդեն տոբակո» ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահ:

2017-2018թթ. սկսվել է Արփի Դավոյանի քաղաքական ուղին. նա ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության գործավարն էր, բայց սուրճ ու թեյ պատրաստելուն զուգահեռ՝ այլ հմտություններ էլ ձեռք բերեց՝ 2018-2019թթ., հեղափոխությունից հետո,  նշանակվելով Նիկոլ Փաշինյաի օգնական:

2018 թվականին, երբ ստանձնում էր վարչապետի օգնականի պաշտոնը, Արփինե Դավոյանը տվյալ օրվա դրությամբ հայտարարագրել է հանձնած փոխառությունները՝ 93,581 դրամ, 130,100 դրամ, 170,995 դրամ։ Նրա դրամական միջոցները կազմել են 161,143 դրամ, եկամուտը՝ 576,360 դրամ, որը ստացվել է աշխատավարձից։

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» ընտրացուցակով: 2018 թվականի արդեն տարեկան հայտարարագրում նրա դրամական միջոցները զգալի բարձրացել են՝ կազմելով 1,500,000 դրամ, եկամուտը կազմել է 6,613,848 դրամ, որը ստացվել է աշխատավարձից։ Այսինքն՝ պատգամավորական աշխատանքի 1 ամսվա վարձատրությունը Դավոյանը 2018-ին ստացել է 6 ամսում։

2019 թվականի տարեկան հայտարարագրում, երբ Արփի Դավոյանն արդեն զբաղեցնում էր ԱԺ պատգամավորի պաշտոնը, հայտարարագրել է.

4,346,031 դրամ՝ բանկային հաշվին,

50,000 դրամ՝ կանխիկ,

9,961,761 դրամ եկամուտ՝ Ազգային ժողովից ու կառավարությունից ստացված աշխատավարձերից։

2020 թվականին Արփի Դավոյանը «Արդշինբանկ» ՓԲԸ-ից 25,991,000 դրամի չափով փոխառություն է ստացել, որը հանձնել է «Միկշին» ՍՊԸ-ին՝ բնակարան ձեռք բերելու համար:

2021 թվականին Արփինե Դավոյանը 2,5 մլն դրամով Hyundai մակնիշի ավտոմեքենա է գնել։

Արփի Դավոյանի՝ 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, շահերի եւ ծախսերի հայտարարագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ իշխանական պատգամավորը անշարժ գույք չի հայտարարագրել. տուն չունի, բայց ավտոմեքենան պահպանում է: Արփի Դավոյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 420 հազար դրամ, քանի որ 2 տարբեր կետով հայտարարագրվել է 1 մլն 210 հազար դրամ։ ԱԺ պատգամավորի կանխիկ դրամական միջոցները կազմել են 179 հազար դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 642 հազար դրամ, որից 10 մլն 171 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովից։ Եկամուտներից 3 մլն դրամը «այլ եկամուտ» է «ԱԿԲԱ» բանկից, իսկ  470 հազար դրամը ՀՀ ֆինանսների նախարարությունից եկամտային հարկի վերադարձ է։ Դավոյանը վարկեր չի հայտարարագրել. հետաքրքիր է՝ եթե վարկեր չկան, ինչի համար է ֆինանսների նախարարությունից գումար ստացել, եթե այն ստացել  է որպես եկամտահարկ։

Հեղափոխության ժամանակ աղունիկ թռցնելուց հետո՝ Դավոյանի կենսամակարդակն էլ է թռիչքաձեւ աճել, դրա  համար ուզում է կրկին պատգամավոր դառնալ:

 

 

 

 

2

ՀՖՖ նախագահը պարտվել է Արթուր Սողոմոնյանին

2022թ․-ին «Փյունիկի» այն ժամանակվա սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ակումբի պաշտոնական կայքում հրապարակված հարցազրույցում քննադատել էր ՀՖՖ ղեկավարությանը՝ մասնավորապես ընդգծելով մարզադաշտերի վարձակալության գների բազմակի աճը, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերի անարդյունավետությունը, մարզային ակումբների լքելը առաջնությունից, կարգապահական որոշումների թափանցիկության բացակայությունը, ԲԿՄԱ-ի միջոցով ըստ էության բանակից ազատվելը, հավաքականի օդանավով ոչ ֆուտբոլի անձանց արտերկիր տանելը, ընդհուպ մինչեւ այն, որ ՀՖՖ նախագահը ընտրվել է կեղծումների արդյունքում։

Սրան ի պատասխան՝ ներկայացվում է դատական հայց, որով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի թիմը պնդում էր, որ այդ խոսքերն իրականության հետ աղերս չունեն եւ վնասում են կազմակերպության ու Մելիքբեկյանի հեղինակությանը։ Դատական պրոցեսը շարունակվեց միքանի տարի ու ավարտվեց վերաքննիչ քաղաքացիական դատարանում նոյեմբերի 20-ին՝ Արթուր Սողոմոնյանի փաստացի հաղթանակով, քանզի դատարանը նրա հայտարարությունների մեջ չի գտել զրպարտանք ու անձի արատավորման դրվագ։

Ըստ էության, սա ՀՖՖ-ի դեմ ներկայացված ու հաղթանակով ավարտված երկրորդ հնչեղ գործն է. առաջինը Սեւան ակումբի նախկին սեփականատեր Տիգրան Հակոբյանն էր, ով հաղթեց Լոզանի արբիտրաժում, որով փաստացի պարզվեց, որ իրեն անհիմն կերպով հեռացրել են հայաստանյան ֆուտբոլից: Երկրորդը դարձավ Արթուր Սողոմոնյանի գործը։

Հիշեցնենք, որ «Փյունիկի» նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանը տեւական ժամանակ է սուր քննադատությունների է ենթարկում ֆեդերացիայի աշխատանքը, մասնավորապես տարբեր հարցազրույցներում ու մամուլի ասուլիսներում խոսել է ՀՖՖ-ի կողմից անարդյունավետ ծախսված տասնյակ միլիոնավոր դոլարների, ՀՖՖ-ում տիրող ոչ ֆուտբոլային բարքերի, փակվող ոչ յուրային ակումբների, ֆեյք ՀԿ-ների ու կեղծված ընտրությունների մասին։ Սողոմոնյանը հերթական հայ խոշոր գործարարն ու բարեգործական նախագծերի հեղինակներից է, ով ստիպված եղավ լքել հայկական ֆուտբոլը՝ չստանալով բարոյական աջակցություն իշխանություններից։

Հ․Գ. Մեզ չհաջողվեց կապ հաստատել «Փյունիկի»-ի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հետ. փոխարենը զրուցեցինք նրա ներկայացուցիչներից մեկի հետ, ով փոխանցեց, որ Սողոմոնյանը վաղուց ասել է՝ այս դատական վեճի արդյունքում իրեն փոխանցվելիք գումարներն ամբողջությամբ ուղղելու է բարեգործությանը։

Հ․Գ. 2 Իհարկե Արմեն Մելիքբեկյանի ու իր ղեկավարած կառույցի համար պարտվելը սովորական է, սակայն ինչպես տարիներ շարունակ գրում ենք, այս մարդիկ ֆուտբոլն իջեցրել են մեր պատմության ամենացածր մակարդակին ու աղետ են ֆուտբոլի համար։ Սակայն իշխանությունները շարունակում են պահել այս մարդկանց՝ ի հեճուկս հանրային պահանջի:

Հ․Գ. 3 Զերծ մնալով վերաքննիչ դատարանի ընդունած ակտի իրավական խոր մասնագիտական վերլուծությունից՝ պարզ է, որ ըստ էության նույնիսկ դատարաններն են փաստում, որ ֆեդերացիան չի կարողացել ապացուցել, որ, օրինակ, չարթերային ինքնաթիռները ծառայում են նպատակային, զուտ ֆուտբոլային են կամ որ ծախսերը կատարվում են արդյունավետ։ Մոտ ժամանակներս մենք խորությամբ կանդրադառնանք վերաքննիչ դատարանի ընդունած այս ակտին։ Իսկ այս ընթացքում մեր հավաքականները շարունակում են խայտառակ պարտություններ կրել ու հավասարեցնել հայկական ֆուտբոլը գաճաճ պետությունների ֆուտբոլային մակարդակին։

 

 

 

3

419 մլն դոլար է վճարվում՝ ՀԷՑ-ը խլելը միջազգային դատարանում հիմնավորելու համար

««Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ»-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» արբիտրաժային գործի համար ՀՀ վարչապետի աշխատակազմը Foley Hoag LLP իրավաբանական ընկերության հետ պայմանագիր է կնքել 419 մլն 267 հազար դրամ արժեքով՝ Հայաստանի շահերը Ստոկհոլմի առեւտրային պալատի արբիտրաժային դատարանում ներկայացնելու համար։

 

Նշենք, որ Ստոկհոլմի առեւտրային պալատի արբիտրաժային դատարան դիմել են «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ»-ը, «Տաշիր» Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը, կինը՝ Էթերի Կարապետյանը, որդին՝ Սարգիս Կարապետյանը եւ եղբայրը՝ Կարեն Կարապետյանը:

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 31.8%-ի իրական շահառուն Սամվել Կարապետյանն է, 29%-ի շահառուն՝ Սարգիս Կարապետյանը: Մասնակցության շղթայում «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը, որը գրանցված է Կիպրոսում, եւս ներգրավված է, այդ իսկ պատճառով վերջինս եւս դիմել է արբիտրաժային դատարան:

Ըստ պայմանագրի՝ նախնական փուլում ընկերությունը պարտավորվելու է մինչ արբիտրաժային տրիբունալի կազմավորումը խորհրդատվություն տրամադրել, վարույթի նյութերի նախնական ուսումնասիրություն իրականացնել եւ մշակել ռազմավարություն, զբաղվել ընթացակարգային հարցերի ուսումնասիրությամբ, իսկ այս ծառայության արժեքը 350 հազար ԱՄՆ դոլար արժե։

Իրավազորության փուլում՝ «իրավազորության առնչությամբ առարկությունները ըստ էության հարցերի քննարկումից առաջ առանձին փուլով դիտարկելու դիմում»։ Եթե երկատման դիմումը բավարարվի, պետք է իրականացվի իրավազորության առնչությամբ առարկությունների վարույթի նախապատրաստում, ներառյալ փաստաթղթերի հավաքագրում, իրավազորության վերաբերյալ Հայցի մշակում, դրա առնչությամբ մյուս կողմի ներկայացրած առարկությունների մասով պատասխանի մշակում, եւ իրավազորության առնչությամբ բանավոր լսումների շրջանակներում ներկայացուցչություն: Այս ծառայության արժեքը կազմել է 1 մլն 300 հազար ԱՄՆ դոլար։

Երրորդ փուլի՝ ըստ էության հարցերի քննարկման եւ վնասների հատուցման փուլի համար հատկացվել է 1 մլն 600 հազար ԱՄՆ դոլար։

Չորրորդ փուլ՝ «Իրավագիտության, ըստ էության հարցերի քննակման եւ վնասների հատուցման փուլ», (Եթե երկատում չի պահանջվում Հայաստանի կողմից կամ երկատման դիմումը չի բավարարվում)։ Այս ծառայության արժեքը կազմել է 2 մլն 900 հազար ԱՄՆ դոլար։

ՀՀ ներկայացուցիչն այս գործում Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանն է։

Հարկ է նշել, որ 2015 թվականից կայացած գործարքի արդյունքում «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.»-ից ՀԷՑ-ը անցավ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունների խմբին։ Տեղեկացնենք, որ ՀԷՑ-ի բաժնետոմսերի գնորդ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը, ինչպես նախորդ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը, օֆշորային տարածքում` Կիպրոսում գրանցված ընկերություններ են: Այսինքն՝ ՀԷՑ-ին վերաբերող ցանկացած գործողություն նշանակում է ոչ միայն ներհայաստանյան ինչ-որ իրողոթյուն, այլեւ միջազգային սկանդալ։

 

 

 

 

 

 

4

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ իշխող թիմում ներքին անհանգստություն է տիրում․ Կաթողիկոսի հեռացման թեման չի հանգուցալուծվում ինչպես պլանավորված էր:

Չնայած դրան՝ իշխանությունները չեն պատրաստվում նահանջել։ Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը տարբեր ձեւաչափերով քննարկում են հնարավոր ելքեր եւ նոր ճնշման մեթոդներ՝ ուղղված եկեղեցականների վրա ազդեցությունը մեծացնելուն։

Այն, որ իշխանությունները չեն պատրաստվում «հանդուրժել» Կաթողիկոսին, միանշանակ է թիմում: Նպատակն է կաթողիկոսին հեռացնել մինչեւ Ամանոր, որպեսզի նա անգամ ավանդական ուղերձը չկարողանա հղել։

Ըստ իշխանական մեր աղբյուրների՝  առաջին «պլանում» այս պահին Արշակ Սրբազանն է. նախատեսվում է, որ առաջիկայում, իշխանական ճնշման ներքո, սրբազանների մի խմբի միջոցով նրան կզրկեն ծառայողական լիազորություններից՝ սառեցնելով հոգեւորականի նրա կարգավիճակը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իշխանությունների նպատակն է Կաթողիկոսին Վեհարանից հեռացնել։ Սակայն ներկայումս չեն շտապում դա պաշտոնապես անել, որպեսզի իրավապահների ճնշումը ավելի ուժեղ դառնա եւ Կաթողիկոսի հնարավոր ինքնակամ հրաժարականը տեղի ունենա «հարթ» միջավայրում։

Կարճ ասած՝ դեպի Փաշինյանի քաղաքական կամակորության նպատակ, առաջ են շարժվում դանդաղ՝ միացնելով ճնշման բոլոր գործիքները:

 

 

 




Լրահոս