Armenian text to speach

ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լուսանկարը՝ «Շամշյան.քոմ»-ի

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նախկին դաշնամուրի գործարանի չշահագործվող շինություններից մեկում տեղի ունեցած այս փլուզման փաստով ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել. նշանակվել է փորձաքննություն՝ պատճառները պարզելու համար։ Նախնական տվյալներով՝ գազի արտահոսքի վարկածը հերքվել է, քանի որ տարածքում գազամատակարարումը երկար ժամանակ դադարեցված է եղել։ Դեպքի վայր էին հասել փրկարարների, պարեկների եւ օպերատիվ խմբերի ուժերը, որոնք տարածքը սահմանազատել եւ իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչպիսի տուգանքներ են նախատեսված արտադրական վտանգավոր օբյեկտը ռեեստրում գրանցման չներկայացնելու եւ տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցկացնելու համար:

Արայիկ Առաքելյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտը ռեեստրում գրանցման չներկայացնելն ու տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցկացնելն առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով (այսինքն` մեկ միլիոն դրամ):

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերը նախապես համաձայնեցվում են պետական հրդեհային հսկողության մարմինների հետ: Հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերով չսահմանված, հրդեհային անվտանգության ապահովման առանձին լուծումներ պահանջող հարցերի վերաբերյալ եզրակացություններ է տալիս պետական հրդեհային հսկողություն իրականացնող մարմինը (այն է՝ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը):

 

 

ՎՃԱՐՆԵՐ

ՀԱՐՑ. Աշխատողը նույն գործատուի մոտ միաժամանակ կատարում է ե՛ւ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատանք, ե՛ւ քաղաքացիաիրավական պայմանագրով հաստատված աշխատանք: Խնդրում եմ ասել` նման դեպքերում ինչպես է հաշվարկվում սոցիալական ապահովության վճարը եւ եկամտահարկը:

Ռուբինա Մալխասյան (40 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Եկամտահարկի հաշվարկման եւ բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 23.2-րդ կետի դրույթներով` տվյալ ամսում աշխատանքի վարձատրության ու դրան հավասարեցված վճարումների յուրաքանչյուր հաշվարկի եւ այլ եկամուտների (այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց վճարվող եկամուտների) յուրաքանչյուր վճարման դեպքում կատարվում է աճողական կարգով հարկվող եկամտի եւ եկամտահարկի հաշվարկ` ելնելով այդ ամսում նշված եկամուտների ընդհանուր գումարից եւ անձնական նվազեցման չափից, ինչպես նաեւ Պարտադիր սոցիալական վճարների հաշվարկման եւ վճարման հրահանգի 9-րդ կետով` ՀՀ գործատուներն անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար օրենքով սահմանված կարգով պարտավոր են կատարել սոցիալական վճարներ, իսկ ՀՀ անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների համար գործատուները սոցիալական վճարներ չեն կատարում:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ առանձին վճարողների եւ գործունեության տեսակների համար օրենքով կարող են սահմանվել եկամտային հարկին փոխարինող հաստատագրված վճարներ կամ արտոնագրային վճարներ:

 

 

 




Լրահոս