2009թ. ապրիլի 22-ին, Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտի միջնորդությամբ կնքեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «Ճանապարհային քարտեզը»:
Նույն թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները:
Դրանից մեկ տարի անց՝ 2010 թ ապրիլի 22-ին, Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին:
Այսպիսով, 2008-ից սկսած արտաքին նախաձեռնողական քաղաքականությունը, որի վրա ծախսվեցին բավականին լուրջ քարոզչական, ֆինանսական ռեսուրսներ, արդյունք չտվեց:
Armlur.am-ի հարցումները երևանցիների շրջանում, փաստեցին այս տեսակետը. մարդիկ, իհարկե, կողմ են բանակցություններին, սակայն, միաժամանակ, նրանց համոզմունքն անփոփոխ է. թուրքը մնում է թուրք:
Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան, Տաթև Հարությունյան