Armenian text to speach

ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿԱԾԻ ՀԱՅՐԸ ՉԻ ՀԵՌԱՑՎԻ ԻՐ ՊԱՇՏՈՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արթիկի ՔԿՀ պետի տեղակալի որդու մասնակցությամբ ծեծկռվի գործը. ինչու պաշտոնյան չի ազատվում աշխատանքից

 

«ԱրմԼուր.ԷյԷմ»-ի լրագրողը ասուլիսի ժամանակ հարց ուղղեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ պարզելու, թե ինչու աշխատանքից չի ազատվել «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանը, որի որդին Զորականում իր հասակակիցների հետ ծեծի էր ենթարկել մի անչափահասի եւ տեսագրել այդ ամենը հեռախոսով։

Սրբուհի Գալյանը պատասխանեց, որ խնդիրը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում. Գասպարյանի որդին միջադեպից հետո 20 օր կալանքի տակ է եղել, եւ դա, ըստ նախարարի, ցույց է տալիս, որ գործընթացը իրավաչափ է ընթացել. «Ոչ ոք նրան գրավով չի ազատել»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ այս փուլում Գասպարյանին աշխատանքից ազատելու հիմքեր չկան։ Եթե նման հիմքեր ի հայտ գան, նախարարությունն այդ հարցը կվերանայի։

Հիշեցնենք, օրեր առաջ հրապարակվեց տեսանյութ, որտեղ երեւում էր, թե ինչպես Զորական գյուղի բարձր դասարանների մի քանի աշակերտներ ծեծում ու նվաստացնում են Նոյեմբերյանի պետական քոլեջի մի ուսանողի։ Տեսանյութը նկարահանվել էր հենց անչափահաս մասնակիցների կողմից։

Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերին։ Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները հայտնաբերել են տեսանյութում երեւացող բոլոր մասնակիցներին, ձերբակալել նրանց խուլիգանության կասկածանքով եւ ներկայացրել նախաքննական մարմնին։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ։

Նշենք, որ Զորականում տեղի ունեցած դաժան ծեծի մասնակիցներից մեկը «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս