ՀՀԿ երիտասարդների պատրաստած տեսահոլովակը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) անդամները տեսահոլովակ են պատրաստել, որտեղ շնորհակալություն են հայտնում այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այս առիթով ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը նշեց. «Մենք երախտապարտ ենք բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

Համոզված ենք, որ մյուսները նույնպես կհետևեն ճշմարտությանն ու կստիպեն Թուրքիային առերեսվել պատմության հետ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը աշխարհասփյուռ հայության և մեզանից յուրաքանչյուրի մեջ է: Ճանաչում և հատուցում. սա է մեր պահանջը Թուրքիայից»:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Մանրամասները` տեսահոլովակում: 




Լրահոս