Armenian text to speach

ՎԵՀԱՓԱՌԻ ԱՆՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՉԻ ՀԻՇԱՏԱԿՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դեկտեմբերի 7-ին Գյումրիու Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցում՝ Յոթ Վերքում, կրկին մատուցվել է կիրակնօրյա պատարագ, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Պատարագիչը ոչ թե Շիրակի թեմի հոգեւորական էր կամ այնտեղ ծառայող որեւէ քահանա, այլ շրջիկ հոգեւոր սպասավոր, ով համաձայնել էր պատարագը կազմակերպել վարչապետի օրակարգով՝ այդ թվում՝ Վեհափառ Հայրապետի անունը չհիշատակելով։

Պատարագն առաջնորդել են Փաշինյանին միացած մի շարք արքեպիսկոպոսներ, այդ թվում՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Այս անգամ վարչապետի կողքին պատարագին մասնակցել էր նաեւ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Եկեղեցում ներկա էին իշխանական թեւի այլ ներկայացուցիչներ՝ ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Հայկ Կոնջորյանը, Ջուլիետա Ազարյանը, Էմմա Պալյանը, Կարեն Սարուխանյանը, Վլադիմիր Վարդանյանը, Սարիկ Մինասյանը, ինչպես նաեւ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը, «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանը եւ այլ պաշտոնյաներ։

Չնայած Փաշինյանին հաջողվել էր գտնել պատարագ մատուցող հոգեւորականի, գյումրեցիները իշխանական ներկայացուցիչներին այնքան էլ ջերմությամբ չեն ընդունել։ Տեղացի քաղաքացիների մի մասը պահանջել է ազատ արձակել կալանավորված Միքայել եւ Բագրատ սրբազաններին։

Նշենք, որ եկեղեցին ամբողջությամբ շրջափակված էր մեծաթիվ ոստիկաններով։ Պատարագից հետո Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ առաջարկելով, որ յուրաքանչյուր պատարագից առաջ՝ ժամը 10:55-ին, եկեղեցիներում հնչի Հայաստանի պետական օրհներգը՝ «պետականության ներքին եւ վերին հարթությունների կապը պահպանելու» նպատակով։

Հետաքրքիրն ու զավեշտալին այն է, որ պատարագի այս փոփոխությունը առաջարկում է այն նույն Նիկոլ Փաշինյանը, ով ժամանակին պնդում էր՝ «պետությունը չի կարող միջամտել եկեղեցու գործերին»։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ ԽՈՐԱՆԱՐԴԱՁԵՎ ԳԱՆԳ

Մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտի (INAH) հնագետները հայտնել են խիստ անսովոր գտածոյի՝ խորանարդաձեւ մարդկային գանգի հայտնաբերման մասին, որը գտնվել է Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգի Բալկոն դե Մոնտեսումա հնագույն բնակավայրի տարածքում, գրում է Live Science-ը:

Ենթադրվում է, որ գանգը պատկանել է միջին տարիքի տղամարդու, որն ապրել է մոտ 1400 տարի առաջ՝ մ.թ. VI-VII դարերում։ Համեմատական վերլուծության արդյունքում գիտնականները պարզել են, որ այս ձեւը խիստ տարբերվում է նախկինում արձանագրվածներից. մանկության տարիներին կատարվող դեֆորմացիային բնորոշ սովորական ձգված կամ սրածայր «կոնաձեւ» գանգերի փոխարեն այս գանգն ունի հարթ գագաթ, իսկ գլուխը «զուգահեռանիստի» կամ «խորանարդի» տեսք ունի։

Հետազոտողներն ընդգծում են, որ թեեւ գանգի արհեստական դեֆորմացիան հազվադեպ երեւույթ չէ Մեզոամերիկայի հնագույն մշակույթների համար, նման ոճ (հարթ, «խորանարդաձեւ» տեսքով) այս տարածաշրջանում նախկինում չի հայտնաբերվել։

Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ գլխի ձեւափոխման նման եղանակը կարող էր կապված լինել որոշակի սոցիալական խմբի պատկանելիության, էթնիկ ինքնության կամ կարգավիճակի հետ։ Հետազոտողները դեռ հստակ բացատրություն չունեն. գանգերի ձեւերի առատությունը վկայում է հնագույն Մեքսիկայում մշակութային ավանդույթների շատ ավելի բարդ եւ բազմազան պատկերի մասին։

 

 

ՆՈՐ ՖԻԼՄ

Հայկ Մարգարյանը (ՀՏ Հայկո) եւ Միքայել Աբրահամյանը (Միշո) համատեղ ջանքերով ունկնդիրների համար կապահովեն նոստալգիկ վերադարձ 2000-ականների Հայաստան: «Հայ տղեք»-ի մասին կենսագրական ֆիլմի նկարահանումները մեկնարկելու են գալիք տարվա աշնանը, իսկ մեծ էկրաններ այն կբարձրանա 2027 թվականի դեկտեմբերի 2-ին։ Հայտնում է BRAVO.am-ը:

«Մի կողմ դնելով մեր ուղիղ կապը պատմության հետ՝ մեր նպատակն է, որ այն հենց որպես ֆիլմ արժեք լինի նույնիսկ օտարի համար»,- նշել է ռեփեր Միշոն։

Հայկ Մարգարյանի համար նախագիծը կարեւոր է ոչ միայն «Հայ տղեք»-ի պատմությունը եւ հայկական ռեփ մշակույթի ստեղծումը վավերագրելու տեսանկյունից. «Այն նոր շունչ է հայկական կինեմատոգրաֆիայում, որի հիմքում ընկած են իրական դրաման եւ մարդկային փոխհարաբերությունները»:

Ռեժիսոր Գոգա Խաչատրյանն էլ նշել է, որ «Հայ տղեք»-ը հերթական կենսագրական ֆիլմ չի լինելու. «Վերարտադրում ենք 2000-ականները, Հայաստանի անդերգրաունդ երաժշտական իրականության էներգիան: Պատմելու ենք խմբի կազմավորման, վերելքի, սկանդալների, բաժանման մասին, եւ ոչ միայն։ Մենք մի ամբողջ դարաշրջան ենք վերակենդանացնում էկրաններին»:

Սպասվում է ոչ միայն էմոցիոնալ երաժշտական ատրակցիոն, այլեւ դրամատիկ շրջադարձերով պատմություն, որն ընդգրկելու է ժամանակաշրջանն ամբողջութամբ ու հասնելու է մեր օրեր, տեղեկացնում է Cinemix-ը:

 

 

 




Լրահոս