Armenian text to speach

ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լուսանկարը՝  պաշտոնական լրահոսից

 

Ալբանիայում օրերս ձերբակալվել է արհեստական բանականությամբ գեներացված նախարարը: Նախարար Դիելլան  (այդպես է նրա անունը) ձերբակալվել է մայրուղու շինարարության մրցույթի օպտիմալացման համար 14 բիթքոյն կաշառք ստանալու կասկածանքով:

Այսպիսի հետաքրքիր բաներ՝ տեխնոլոգիական արդի իրականությունում:

 

 

ՖԻՆԱՆՍՆԵՐ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կարելի է ստանալ վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա:

Լեւոն Ֆիդանյան (51 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Վիճակախաղերի կազմակերպման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 987-Ն որոշման համաձայն: Վիճակախաղերի կազմակերպման լիցենզիան տրամադրվում է անժամկետ: Վիճակախաղերի կազմակերպման լիցենզիան տրամադրվում է նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում (լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել եւս 23 աշխատանքային օրով) վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Հայտատուները վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 01.07.2004թ. թիվ 987-Ն որոշմամբ հաստատված հայտը եւ կից փաստաթղթերը,  որոնք կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային տարբերակով: Հայտատուները կարող են լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1283-Ն որոշման:

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

 «ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լիցենզիա ստանալու համար տարեկան պետական տուրքը կազմում է 600 000 000 ՀՀ դրամ: Հայտատուն վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա ստանալու համար Կենտրոնական գանձապետարանի 900005162137 հաշվեհամարին վճարում է 600 000 000 ՀՀ դրամ եւ կարող է լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացնել:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Որո՞նք են Մասնագիտական կողմնորոշման եւ կարողությունների զարգացման կենտրոնի հիմնական գործառույթները:

Նորայր Գրիգորյան  (33 տարեկան) 

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մասնագիտական կողմնորոշման եւ կարողությունների զարգացման կենտրոնն իր կանոնադրական գործառույթների շրջանակում հիմնականում իրականացնում է.

  1. հանրակրթության համակարգում, մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնառողների, կրթության համակարգից դուրս մասնագիտության, աշխատանքի եւ զբաղմունքի հարցերում հստակ կողմնորոշում չունեցող, վերամասնագիտացման եւ վերաորակավորման, աշխատաշուկայի արագ փոփոխվող պայմաններին հարմարցվելու կարիք ունեցող անձանց` տարիքային առանձնահատկություններով տարբերակված մասնագիտական կողմնորոշման մեթոդաբանության մշակում,
  2. նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, համալիր սոցիալական ծառայությունների եւ զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում, սոցիալական այլ ծառայություններ իրականացնող կառույցներում մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի խորհրդատվության համակարգի ներդրման մոդելների եւ մեթոդաբանության մշակում եւ աջակցություն,
  3. մասնագիտական ուսումնական հաստատություններում կարիերայի կենտրոններին մեթոդաբանական եւ խորհրդատավական աջակցության ցուցաբերում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Զարգացման կենտրոնն իրականացնում է նաեւ մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի ծառայություններ իրականացնող մասնագետների վերապատրաստման ծրագրերի մշակում, նրանց կարողությունների շարունակական գնահատում եւ զարգացում, վերապատրաստված մասնագետների կողմից անցկացվող աշխատանքների մշտադիտարկում, մասնագիտական եւ մեթոդական աջակցություն եւ խորհրդատվություն (սուպերվիզիա),

ՀՀ զբաղմունքների միասնական դասակարգչի, մասնագիտական կրթական չափորոշիչների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի հենքի վրա մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի կառավարման վերաբերյալ հանրամատչելի նյութերի մշակում եւ տարածում,

ՀՀ մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի քաղաքականության, ռազմավարության, իրականացման ձեւերի ու մեթոդների բարելավման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում:




Լրահոս