Armenian text to speach

Զելենսկին խոստովանել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու ոչ մի շանս չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան ներկայումս ՆԱՏՕ-ին անդամակցելու իրական հնարավորություն չունի։

«Մենք ռեալիստներ ենք։ Մենք իսկապես ուզում ենք միանալ ՆԱՏՕ-ին՝ դա արդարացի է։ Բայց մենք հաստատ գիտենք, որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ մի շարք այլ երկրներ դեռևս Ուկրաինային չեն տեսնում դաշինքում։ Եվ Ռուսաստանը, իհարկե, երբեք մեզ այնտեղ չի տեսնի», – Զելենսկու խոսքերն է մեջբերում ուկրաինական «Ստրանա» հրատարակությունը։

Նա նաև ընդգծել է, որ պատրաստ է ընտրություններ անցկացնել Ուկրաինայում։ Նրա խոսքով՝ քվեարկությունը կարող է պատրաստվել 60-90 օրվա ընթացքում։ Ավելի վաղ Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Օլեգ Դիդենկոն հայտարարել էր, որ կարծում է, որ ընտրությունների կազմակերպումը կտևի ռազմական գործողությունների ավարտից հետո երեք ամսից ավելի։

Ի պատասխան Զելենսկու ընտրությունների անցկացման վերաբերյալ արված դիտողությունների՝ Կիևի ռեժիմի հանցագործությունների հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը ՏԱՍՍ-ին ասել է, որ սա «բլեֆ է և կանոնների կեղծում»։




Լրահոս